News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեան դիտարկում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների հնարավորությունը։ Այս մասին ասել է Հարավային Կորեայի ԱԳ փոխնախարար Լիմ Սուն Նամը՝ նշելով, որ որոշումը դեռ չի ընդունվել, փոխանցում է Reuters–ը։

Սեուլում կայացել է ԱԳ փոխնախարար Լիմ Սուն Նամի, ԱՄՆ փոխպետքարտուղար Ջոն Սալիվանի եւ Ճապոնիայի փոխարտգործնախարար Շինսուկե Սուգիյամայի հանդիպումը։

«Մենք մեր գնահատականներն ենք տվել ներկայիս իրավիճակին եւ  հաստատել ենք, որ հավատարիմ ենք Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը խաղաղ մեթոդներով դադարեցնելուն»,– ասել է Լիմը լրագրողներին եւ հավելել, որ հանդիպմանը նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկել դիվանագիտական ջանքեր երեք երկրների քայլերի սերտ համակարգման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ