News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Google ընկերությունը իր քարտեզագրական ծառայությունում օգտատերերի բողոքների պատճառով հրաժարվել է նոր գործառույթից, որը թույլ էր տալիս քայլելու դեպքում հաշվել ծախսած կալորիաները, հաղորդում է TechCrunch-ը:

Մասնագետները մոտ մեկ շաբաթ առաջ են Google Maps-ում նոր գործառույթը մտցրել:

Նախորդ հանգստյան օրերին օգտատերերը նկատել են, որ եթե այս ծառայության շնորհիվ փորձում են ինչ-որ մի կետից մյուս կետը ճանապարհ դնել, ապա համակարգն իրենց առաջարկում է նաեւ այդ ճանապարհի համար ոտքով քայլելու տարբերակ:

Նշվում էր, թե նշված ճանապարհը ոտքով անցնելու դեպքում մարդն օրական քանի կալորիա կծախսեր: Օգտատերերին նաեւ հաղորդվում էր քանի թխվածքաբլիթ է մոտավորապես պարունակում նման քանակի կալորիաներ, որոնք նրանք կծախսեին, եթե նշված ճանապարհն անցնեին:

Նման գործառույթը բացասական արձագանքի է արժանացել, քանի որ որոշ օգտատերեր վրդովվել են, որ Google-ը իրենց դիետայի խորհուրդներ է տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ