News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում սկսվել է պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք եւ հաշմանդամի սայլակ տրամադրող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի որակավորման գործընթացը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կազմակերպությունը կարող է ցանկացած ժամանակ դիմել եւ որակավորվելու դեպքում ներառվել որակավորված կազմակերպությունների ցանկում: Ցանկում ներառված կազմակերպութունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր գրավոր դիմումի համաձայն:

Պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք եւ (կամ) հաշմանդամի սայլակ տրամադրելու նպատակով իրականացվող որակավորման գործընթացին մասնակցելու համար կազմակերպությանը ներկայացվող պահանջներին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, փաստաթղթերը ներկայացնելու կարգին եւ այլ տեղեկատվությանը մանրամասն կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով`  http://www.mlsa.am/?p=12004

Որակավորման գործընթացն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման եւ ՀՀ ԱՍՀ նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 16-ի N 121-Ա/1 հրամանի դրույթների՝ ՀՀ ԱՍՀ նախարարությունում ստեղծված մշտապես գործող որակավորման հանձնաժողովի կողմից:

Տպել
Ամենաշատ