News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սիրեցյալի հետ սեռական հարաբերությունը տեսանկարահանելու եւ այն նրա կնոջը ցույց տալու սպառնալիքով նրանից գումար շորթելու մեջ մեղադրվող Մ. Գրիգորյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: NEWS.am-ի հետ զրույցում Մ. Գրիգորյանը նշեց, որ մեղադրանքն ընդունել է, քանի որ իր կատարած արարքն ապացուցող փաստեր կան, թե ինչու է այդ քայլին գնացել, նա չցանկացավ պատասխանել:

Երեւանի Զեյթուն եւ Արաբկիր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Մ. Գրիգորյանին դատապարատել է 2 տարվա ազատազրկման, սակայն, որոշումով՝ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել եւ փորձաշրջան նշանակել 3 տարի ժամկետով:

Գործով մեղադրող Գ. Ամիրյանը Վերաքննիչ բողոք է բերել՝ պահանջելով Մ. Գրիգորյանի նկատմամբ կայացրած Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել եւ նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով: Վերաքննիչ դատարանում հոկտեմբերի 18-ին նշանակված նիստը չկայացավ, քանի որ մեղադրողն արձակուրդում էր եւ չէր ներկայացել գործի քննությանը, դատարան չէին ներկայացել նաեւ տուժող Ա. Էսքանդարին եւ ամբաստանյալի շահերի պաշտպան Լիանա Գասպարյանը: Վերջինը չէր ներկայացել մեկ այլ դատական նիստի գտնվելու պատճառով:

Վերաքննիչ դատարանում գործով քննությունը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 12-ին:

Ըստ մեղադրական եզրակացության, Մ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շորթմամբ Ա. Էսքանդարիի զգալի չափերով գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, իր բջջային հեռախոսով գաղտնի, տեսանկարահանել է իրենց միջեւ տեղի ունեցած սեռական հարաբերությունը եւ նշված` վարկաբեկող տեսանյութերը Ա. Էսքանդարիի կնոջը եւ այլ անձանց հրապարակելու սպառնալիքով վերջինից մաս-մաս պահանջել է ընդհանուր 800 ԱՄՆ դոլար գումար:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շորթումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ամենաշատ