Nissan ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում էլեկտրական քրոսովերի նախադեպը կցուցադրի, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:
Ճապոնացի ավտոարտադրողը հրապարակել է նորույթի տեսագրությունը: Քրոսովերը 2019-ին պետք է շարքային էլեկտրոմոբիլ դառնա:
Ավելի վաղ Nissan-ում հաստատել էին էլեկտրական շարժիչով քրոսովեր ստեղծելու մասին լուրերը: Սպասվում է, որ այն կունենա Nissan Leaf-ի տեխնիկական միջուկը:
Քրոսովերը նոր անուն կունենա, քանի որ Nissan-ը մտադիր չէ Leaf անունով մոդելների շարքն ընդլայնել: