News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2017 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի առեւտրաշրջանառությունն աճել է 12,3 տոկոսով: Այս մասին հոկտեմբերի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Ըստ որում՝ մեծածախի շրջանառությունն աճել է 20,3 տոկոսով (հիմնականում արդյունաբերական հումքի հաշվին), իսկ մանրածախինը՝ 5,8 տոկոսով:

Կարայանի կարծիքով՝ վերջին ցուցանիշը կապված է երկիր զբոսաշրջիկների հոսքի հետ: Առավել եւս, որ նույն 8 ամիսներին ծառայությունների շրջանառությունն աճել է 12,4 տոկոսով, իսկ դրանց թվում ամենից շատ աճել է հենց հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսը (գրեթե 19 տոկոսով) եւ զվարճանքների ինդուստրիան (15 տոկոսով): 

Իսկ ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական ստանդարտների, 2017 թվականի հունվար-հունիսին Հայաստան է այցելել 1 մլն 350 հազար 791 զբոսաշրջիկ, ինչը 24 տոկոսով ավելի շատ է, քան 2016-ի նույն ժամանակահատվածում: Տուրիստական ներքին ուղեւորությունները կազմել են 622 հազար 381՝ 24 տոլոսով աճ է գրանցվել նաեւ այստեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Ամենաշատ