News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ախշտորոշումն ավելի արդյունավետ է դառնալու նոր սարքի օգնությամբ: 76 միլիոն դրամ արժողությամբ սարքն արյունաբանական կենտրոնին է նվիրել «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ, բարերար Կարեն Վարդանյանը: Հայաստանում բացառիկ այս սարքը կհայտնաբերի մոլեկուլային գենետիկական շեղումները, կբացահայտի  մուտացված գենն ու բուժումը նպատակային կդարձնի, կհստակեցնի, թե արդյոք անհրաժեշտ է փոխպատվաստում: Նաեւ կճշտի հիվանդի ու դոնորի համատեղելիությունը: Մինչեւօրս այս խնդիրը բազմաթիվ հիվանդների արտասահման էր տանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ