News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախորդ 5 տարիներին Չինաստանի ՀՆԱ–մն աճել է՝ 54 տրլն յուանից հասնելով 80 տրլն յուանի։ Այս մասին ասել է Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը կուսակցության 19-րդ համագումարի ժամանակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պեկինում հոկտեմբերի 18-ին բացվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ Ազգային համագումարը։  

Առաջին լիագումար նիստում կընտրեն նոր կենտրոնական ղեկավարություն։ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Ազգային կոնգրեսի առանցքային գործառույթը կենտկոմի ընտրությունն է։

Երկրի մայրաքաղաք են ժամանել 2287 պատվիրակներ, որոնց ընտրել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության մոտ 89 մլն անդամներից։ Համագումարը կընթանա մինչեւ հոկտեմբերի 24-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ