News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հինգերորդ «Տարվա հանրային ծառայող եւ տարվա ապրանքանիշ 2017» ազգային մրցանակաբաշխություն շրջանակում Beeline-ը Հայաստանում արժանացել է «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր» մրցանակին։ 

Պատվավոր մրցանակը տրվում է «Համազգային վստահություն» խորհրդի կողմից՝ ֆիքսված, բջջային ու ինտերնետ կապի ոլորտում լավագույն գնով ծառայություններ առաջարկելու եւ սպասարկման որակի համար: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

«Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների արագընթաց զարգացման այս ժամանակաշրջանում առաջնային է սպառողին կապի հարմար գին առաջարկելը: Մեզ համար հաճելի է տեսնել, որ կազմակերպությունը յուրաքանչուր տարի գերազանցում է  իր նախորդ տարվա առաջարկները: «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն ՝ որպես  «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր», այս տարի եւս գոհացրել է սպառողին, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ողջ աշխատակազմին եւ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին», - նշեց «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:

«Շատ հաճելի է նման մրցանակներ ստանալը․ սա լավագույն ապացույցն է նրա, որ մեր ջանքերը գնահատվում են եւ մեր աշխատանքը գոհացնում է հանրությանը։ Դա ամենալավ շարժառիթն է առաջ գնալու եւ զարգանալու, ինչը եւ մենք մտադիր ենք անել։ Մենք շատ շնորհակալ ենք բարձր գնահատականի համար եւ գիտակցում ենք, թե որքան է այն պարտավորեցնող։ Beeline-ի համար իսկապես սկզբունքային է, որպեսզի իր ծառայությունները պարզ, հարմար եւ մատչելի լինեն բոլոր հաճախորդների համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանն իր շնորհակալական խոսքում։

Հիշեցնենք, որ նույն անվանակարգում Beeline-ը մրցանակ էր ստացել նաեւ 2015 թ․։ 2014 թ. «Տարվա լավագույն հանրային ծառայող եւ տարվա լավագույն ապրանքանիշ» չորրորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակում Beeline-ն արժանացել էր «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը: Նույն տարում ամենամյա դիվանագիտական եւ բիզնես համաժողովին Beeline-ը ճանաչվել էր լավագույնը երկու անվանակարգերում՝ «Կապի ոլորտի առաջատար» եւ «Օտարերկրյա ներդրող»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ