News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ փաստաբան Ս. Գեւորգյանի հաղորդման հիման վրա:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ս. Գեւորգյանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ դատարանի համապատասխան որոշմամբ արգելվել է իր վստահորդ Ս. Մնացականյանի` Երեւան քաղաքում գտնվող տան նկատմամբ որոշակի գործողություններ, այդ թվում` վտարում կատարելը: Սակայն 02.08.2017թ.-ին Ս. Մնացականյանի տուն են այցելել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները եւ այնտեղ բնակվող նրա ազգականներին տեղեկացրել, որ պատրաստվում են վերջիններիս վտարել նշված հասցեից:

Նրանք ոստիկանության ծառայողներին ներկայացրել են վտարման գործողությունն արգելող` դատարանի համապատասխան որոշումը, սակայն ոստիկանները, անտեսելով այդ հանգամանքը, 14.08.2017թ.-ին Ս. Մնացականյանի ազգականներին վտարել են տնից:

Նկատի ունենալով, որ հիշյալ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

 Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները…
«Սիրահարների այգում» օդաճնշիչ ատրճանակով հարվածել է օտարերկրացու գլխին, հափշտակել պայուսակը․ երիտասարդը հայտնաբերվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում…
Ամենաշատ