News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բացակայում է վստահության լուրջ մակարդակը, որը կօգներ նպաստել ղարաբաղյան հակամարտության լուծմանը։ Հոկտեմբերի 18-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք է հայտնել The Armenian Interest կենտրոնի ղեկավար Արեգ Գալստյանը։

Նրա խոսքով՝ եթե պետությունների եւ ժողովուրդների միջեւ վստահությունը բացակայում է, որեւէ խնդրի կարգավորման մասին խոսելն անլուրջ է։ «Այդ պատճառով երկու երկրների միջեւ որեւէ շփում չկա։ Մարդիկ չեն շփվում, հայերը չեն ճանաչում ադրբեջանցիների, իսկ ադրբեջանցիները՝ հայերի։ Սահմանը փակ է»,– պարզաբանել է Արեգ Գալստյանը՝ հավելելով, որ Բաքուն ամբողջ ժամանակ մարտական գործողություններ է հրահրում սահմանին եւ դրանով խախտում հրադադարի պահպանման ռեժիմը։

Փորձագետը կարծում է, որ այդ ամենը միայն բացասական հետք է թողնում ընդհանուր առմամբ հայ հասարակության վրա։

«Խոսքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մասին է։ Սադրանքներ տեղի են ունենում անմիջականորեն հայ–ադրբեջանական սահմանին»,– ասաց Արեգ Գալստյանը եւ հավելեց, որ ո՛չ հայ, ո՛չ ադրբեջանական հասարակությունները պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության լուծմանը, իսկ եթե դրան պատրաստ չէ հասարակությունը, նախագահներից այս դեպքում քիչ բան է կախված։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ