News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանն աննախադեպ տեմպերով արտահանում է կատարում Իրան: Հոկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

2017 թվականի առաջին 8 ամիսներին աճը կազմել է 11,2 տոկոս, հավելեց նախարարը:

Մասնավորապես՝ 2016-ի դեկտեմբերին Երեւանում անցկացվել է հայ-իրանական բիզնես համաժողովը, որին մասնակցել է ավելի քան 170 գործարար:

Դրանից բացի, կողմերը համաձայնվել են փոխադարձ ճանաչել միմյանց ապրանքների հավաստագրումը, ինչպես նաեւ մեկը մյուսի համար  բացել հավաստագրման կազմակերպությունների ներկայացուցչություններ: 2017-ի մարտին Երեւանում բացվել է Halal World կազմակերպության ներկայացուցչությունը, որտեղ կարելի է տեղում հալալ մսի հավաստագիր ստանալ եւ առանց ուշացնելու արտահանում կատարել իսլամական երկրներ:

Կարայանը հիշեցրեց, որ Եվրասիական միության երկրներն ավարտում են Իրանի հետ ազատ առեւտրի շուրջ բանակցությունները: Դրա համաձայն՝ հայկական 40 ապրանքների համար մաքսատուրքը կնվազի, ինչպես նաեւ կպարզեցվեն ոչ սակագնային միջոցառումները (օրինակ՝ ներմուծման թույլտվությունը, որը պահանջվում է Իրան կոմերցիոն ներմուծում կատարելու համար):

Մասնավորապես՝ Իրան հանքային ջրի ներմուծման մաքսատուրքը կազմում է 55 տոկոս, բայց կնվազի մինչեւ 10 տոկոս, հավելեց Կարայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ