News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Բրյուսել քաղաքում այցելել է Ֆլամանդական խորհրդարան, հանդիպել պատգամավորների հետ եւ ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ձեւավորել այս խումբը, նշելով, որ այն՝ որպես  Ֆլանդրիայի ու Արցախի միջեւ անկեղծ բարեկամության խորհրդանիշ, հավաստում է երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունն ու նվիրվածությունը համընդհանուր արժեքներին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ներկայիս Բելգիայի տարածքում Ֆլանդրիան հայկական սփյուռքի ամենահին օջախն է, որտեղ հայ համայնքը դարեր շարունակ յուրօրինակ կամուրջ է հանդիսանում արեւմուտքի ու արեւելքի, պատմական հայրենիքի եւ գեղեցիկ այս երկրի միջեւ, հավելելով, որ հարաբերությունների նման հարուստ պատմությունը, բնական է, պետք է իր դրական ազդեցությունն ունենա ներկա ժամանակահատվածի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ