News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ձեռնտու չէ Հայաստանից կաշվի հումքի արտահանումը, ուստի անհրաժեշտ է խոչընդոտող մաքսատուրք սահմանել: Հոկտեմբերի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Հիմա օրինագիծը քննարկվում է՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքը, հավելեց նա:

Նշենք, որ 2016 թվականից աշխատանքը վերականգնել է Երեւանի կաշվի գործարանը: Արտադրության մեջ ներդրումներ են կատարել հայկական Հայկազ ընտանիքը, որը ծագումով Ստամբուլից է: Նրանց պատկանող նիդերլանդական Arma Leder ընկերությունը կաշվե հագուստ է կարում:

Երեւանի գործարանի տնօրինության գնահատմամբ՝ Հայաստանում տարեկան հավաքվում է 4 հազար կովի կաշի, որից գրեթե կեսը դուրս է բերվում: Հավաքվում է 500 հազար հատ ոչխարի կաշի, որոնք անգամ չեն գնում, ուղղակի թափում են: Հեռանկարում գործարանը պատրաստ է օրական 20 տոննա կովի կաշի մշակել (երկրում առկա հումքից 1,5 անգամ ավելի շատ) եւ 1200 հատ ոչխարի կաշի (ամբողջ հումքի 3/4-ը):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման  ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
Ամենաշատ