News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանում կա 49 քաղաքային համայնք , որտեղ ապրում են բնակչության 65%-ը, այսինքն բնակչության մեծամասնությունը։ Ուստի խելացի քաղաքների կառուցումը մեծապես կարեւոր է քաղաքային բնակչության համար։ Այսօր՝ հոկտեմբերի 18–ին,  «Ստանդարտները քաղաքները դարձնում են խելացի» միջոցառման ժամանակ նշեց  Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Իր հերթին, ՄԱԿ–ի Զարգացման ծրագրերի ներկայացուցիչն շեշտեց, որ եթե Հայաստանը միջազգային դասակարգումներում  հավակնում է միջին բարձր  եկամուտներով  երկրի մակարդակ ապահովելուն, կարեւոր տեղ պետք է հատկացնի խելացի քաղաքների  կառուցմանը։ «ՄԱԿ–ի հետ համագործակցության շնորհիվ մեծ աշխատանք է կատարվել այս ուղղությամբ, հատկապես 17 նոր ստանդարտներ են ավելացվել  ստանդարտացման կանոնագրքում, հատկապես էներգախնայողության ոլորտում»,–գոհունակություն է հայտնում նա։

Սլովենիայի ստանդարտացման ինստիտուտի նախագահ Բոգդան Տոպիչը նշեց, որ ստանդարտները  նման են մարսողության, մենք այն չենք նկատում, երբ ամեն ինչ կարգին է։

Միջոցառման ընթացքում պարգեւներ եւ շնորհակալագրեր հանձնվեցին այս ոլորտում իրենց ավանդն ունեցած  ընկերություններին, այդ թվում՝ Երեւանի կոնյակի գործարանին, «Երքաղլույս» (Երեւանի քաղաքապետարան) ընկերությանը, «Երեւաննախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերություն եւ այլ ընկերություններին։ Պետք է նշել, որ մրցանակի արժանացած բոլոր ընկերությունները գործում են Երեւանում։ Ստանդարտների Ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանն նշում է, որ կան քաղաքների ստանդարտացման նախագծերը ընդլայնելու ծրագրեր նաեւ հանրապետության այլ քաղաքներում՝ մոտ ապագայում աչքի առաջ ունենալով Գորիսը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ