News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի ճգնաժամի հետեւանքները 2018 թվականին կարող են 12 միլիարդ եվրո արժենալ Իսպանիայի համար, հաղորդում է El Pais-ը՝ վկայակոչելով երկրի վերահսկիչ մարմինների կանխատեսումները:

Ըստ նրանց տվյալների՝ Իսպանիայի ՀՆԱ-ն գալիք տարում կարող է նվազել 0,4-1,2 տոկոսային կետով, կամ 4 միլիարդից մինչեւ 12 միլիարդ եվրո՝ կախված ճգնաժամի երկարատեւությունից:

Կատալոնիան արտադրում է Իսպանիայի ՀՆԱ-ի մոտ 20 տոկոսը, այդ պատճառով այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, զգալի ազդեցություն է թողնում թագավորության վրա:

Նախկինում նախատեսվում էր, որ 2018 թվականին Իսպանիայի տնտեսությունը կաճի 2,7 տոկոսով: Սակայն, քաղաքական ճգնաժամի պատճառով շատ դժվար է մակրոտնտեսական կանխատեսումներ անել, եզրափակում է պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ