News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում խորտակված «Տիտանիկ» նավի ուղեւորի նամակը, որն ուղղված է եղել մորը, աճուրդում կվաճառեն, հաղորդում է The Independent-ը:

Նամանկի հեղինակը վաճառական Ալեքսանդր Օսկար Հոլվերսոնն է:

Նա Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հանգստից հետո իր կնոջ հետ նավով Մեծ Բրիտանիայով վերադառնում էր ԱՄՆ: Խորտակումից հետո Հոլվերսոնը զոհվել էր, իսկ կինը ողջ էր մնացել:

Նամակը գտնվել է նրա նոթատետրում, երբ մարմինը հարազատներին էին հանձնում:

Նամակում Հոլվերսոնը մորը պատմում է Տիտանիկի սննդի, երաժշտության եւ առաջին դասի ուղեւորների մասին:

«Նավը հսկայական է, այն ստեղծված է ինչպես շքեղ հյուրանոցը… Եթե ամեն ինչ բարեհաջող լինի, մենք չորեքշաբթի Նյու Յորքում կլինենք», - նամակում գրել է նա:

Աճուրդը նախատեսված է հոկտեմբերի 21-ին:

Փորձագետները նամակը 60-80 հազար ֆունտ ստերլինգ են գնահատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ