News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շենքը, որտեղ  տեղի է ունենալու Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթաժողովը, տարհանվել է խոհանոցում օդափոխման համակարգի տեխնիկական խնդիրների պատճառով, հաղորդում է DW-ն:

Սա արդեն շաբաթվա ընթացքում երկրորդ դեպքն է:

Եվրամիության գագաթաժողովի նախօրեին Բրյուսելում Եվրամիության շտաբի շենքի տարհանում է իրականացվել: Հոկտեմբերի 18-ին Եվրոպական խորհրդի գրասենյակը հայտնել է,  որ տարհանման պատճառը վնասակար գազերի արտաազատումն է եղել, ինչը աշխատողների մոտ ցավեր է առաջացրել:

Եվրամիության կենտրոնական գրասենյակում հոկտեմբերի 19-20-ը տեղի կունենա ԵՄ գագաթաժողովը, որը կհամախմբի համայնքի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին: Սակայն, ինչպես նշվել են Եվրախորհրդի գրասենյակում, միջադեպը չի ազդի գագաթաժողովի անցկացման վրա:

Անհրաժեշտության դեպքում եվրոպական առաջնորդներին սպասարկելու համար հարեւան  շենքում գտնվող խոհանոցը կարող է օգտագործվել: «Որոշումն ընդունվելու է երեկոյան», - նշել են Եվրախորհրդի գրասենյակից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ