News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում ներկայացրեց, թե ինչու է թանկացել կարագը։ Շաբոյանի տվյալներով՝ «Ալեքս գրիգ» ընկերությունը, որը Նոր Զելանդիայից կարագ է ներմուծում, անցած տարվա սեպտեմբերից կարագը թանկացրել է 53 տոկոսով, իսկ տարեսկզբից՝ 35 տոկոսով։ Շաբոյանը փորձեց հավաստիացնել, որ այս շուկայում մենաշնորհ չկա եւ բազմապատկվել է ներմուծող ընկերությունների քանակը եւ մրցակցությունն ուժեղացել է։ Թե մրցակցության դեպքում ինչու է գինը բարձրացել, այլ ոչ թե նվազել, հիմնավորեց արտադրողի գնային քաղաքականությամբ՝ կարագի ձեռքբերման փաստաթղթերում նշված գնով, ըստ որի՝ արտադրողն այն թանկացրել է 87 տոկոսով։ 

«Մենք ուսումնասիրում ենք մեր տեսադաշտում այն շուկաները, որտեղ կան կենտրոցացվածության բարձր աստիճան եւ հնարավոր է խոշոր ընկերությունները օգտվելով իրենց մրցակցային առավելությունից՝ չարաշահումներ իրականացնել։ Այս տեսանկյունից երկու շուկաներ կան, որ մեր ուշադրության կենտրոնում են։ Կարագի շուկան է եւ բենզինի շուկան։ Կարագի շուկայի հետ կապված ուսումնասիրություններ իրականացրել ենք։ Կարագի գները տարեսկզբից բարձրացել է շուրջ 35 տոկոսով, այդուհանդերձ այդ բարձրացում ավելի վաղ է սկսվել, եթե անցած տարվա սեպտեմբերից դիտարկենք, ապա կարագի գները բարձրացել են 53 տոկոսով։ Ուսումնասիրել ենք ներկրող ընկերությունների բոլոր փաստաթղթերը, որ պարզենք՝ որքանով է հիմնավորված։ Համաձայն մեր ուսումնասիրության արդյունքերի՝ ընկերություններից ձեռքբերումը թանկացել է 87 տոկոսով։ Սա կոնկրետ վերաբերվում է «Ալեքս գրիգ» ընկերությանը»,-մանրամասնեց ՏՄՊՊՀ ղեկավարը։

Տպել
Ամենաշատ