News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիյնիստյոն լեհական Gazeta Wyborcza-ին, բացատրել է, թե ինչպես պետք է ընդհանուր լեզու գտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է Lenta.ru- ն:

«Լավ է հենց ճակատին ասել ամեն ինչ: Ես անկեղծորեն ասում եմ նրան, թե ինչ եմ մտածում քաղաքականության մասին: Պետք է ամեն ինչ մինչեւ վերջ ասել եւ հստակ ասել, թե ինչ եք մտածում: Նախագահ Պուտինի դեպքում դա աշխատում է», - բացատրել է նա:

Ֆինլանդիայի ղեկավարը հավելել է, որ իր հետ խոսելուց հետո ՌԴ նախագահը «ոչնչից չի բողոքել»:

«Ես բազմիցս հանդիպել եմ Պուտինի հետ: Մենք հարեւաններ ենք եւ պետք է միմյանց հետ կապը պահենք», - հավելել է նա՝  նշելով, որ Հելսինկին հակառուսական պատժամիջոցների պահպանման օգտին բավական խիստ ելույթներ է ունենում ՝ չնայած այն հանգամանքին, որ դրանք «շատ ծանր հարված են հասցնում Ֆինլանդիային»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ