News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քսենյա Սոբչակը 2018 թվականին Ռուսաստանի նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը:

Այս մասին նշվում է Սոբչակի նամակում, որը նա ուղարկել է «Վեդոմոստի» -ի խմբագրություն:

NEWS.am-ը հրապարակում է այդ նամակից հատվածներ:

«Ես Քսենյա Սոբչակն եմ, 35 տարեկան եմ: Իմ ամբողջ կյանքում ապրել եւ աշխատել եմ Ռուսաստանում եւ ինձ համար միեւնույն չէ, թե ինչպիսին կդառնա իմ երկիրը:

Գիտակցելով նման խնդրի բոլոր վտանգներն ու անհավանական բարդությունները՝ ես որոշեցի, որ իմ մասնակցությունը նախագահական ընտրություններին կարող է մեր երկրի համար այդքան անհրաժեշտ փոփոխությունների ճանապարհին քայլ լինել:

Չնայած ինձ վարկաբեկելու եւ իրենց նպատակների համար օգտագործելու պաշտոնյաների փորձերին, չնայած իմ լիբերալ ընկերների մի մասի հարձակումներին, չնայած բազմոցային քաղաքագետների սպեկուլյացիաներին, իմ առաջադրումը կարող է  եւ պետք է օգտակար լինի եւ ընդդիմության եւ ամբողջ հասարակության համար: Մոտ ապագայում ես բազմիցս պետք է բացատրեմ իմ դիրքորոշումը, այնպես որ ես ուզում եմ միանգամից ներկայացնեմ իմ փաստարիկները»,-ասել էնա:

Քաղաքական գործիչը նաեւ բացատրել է, թե ինչու հենց նա պետք է նախագահ դառնա. «Ես կոշտ գաղափարական շրջանակներից դուրս եմ: Ես չեմ պատկանում կոնկրետ կուսակցություններին, սահմանափակված չեմ կուսակցական կամ խմբային կարգապահությամբ, այս քարոզարշավի շրջանակներում ես նույնիսկ «մեր Ղրիմի» դեմ կամ կողմ չեմ:

Ես կողմ եմ, որ դադարի համընդհանուր գողությունը, իրական քաղաքականությունը հայտնվի,  կառավարություն, որը հաշվետու կլինի ժողովրդի կամքի ազատ արտահայտման համար, որն էլ որոշելու է, թե ինչպես ապրել եւ համաշխարհային հանրության եւ հարեւանների հետ հավասար պայմաններով որոշի, թե ումն էի վերջո Ղրիմը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ