News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Արիզոնայի բնակիչը, որը որոշել էր սարդերից ազատվել գազայրիչի միջոցով, տունն է հրկիզել, հայտնում է The Independent-ը: 

Պարբերականի տեղեկություններով՝ հրշեջները տանն են մոտեցել կանչից 11 րոպե հետո եւ հայտնաբերել են բոցավառված կառույցը: Տանտերը պարզաբանել է, որ գազայրիչով ոչնչացնում էր տան տակ հյուսված սարդոստայնը եւ այնտեղ գտնվող սարդերին, սակայն կրակն անցել է շենքին: Նա հարեւանների օգնությամբ կարողացել է դուրս բերել տանը գտնվող տարեց մորը:

23 հրշեջները կարողացել են կրակը մարել 11 րոպեում. արդյունքում՝ ոչ մեկը չի տուժել, բացի տարեց կնոջից, որին վնասվածք են պատճառել տարհանելիս: Տանտերերին հասցված վնասի ճշգրիտ չափն ավելի ուշ կհաշվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ