News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քսենիա Սոբչակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախագահի պաշտոնում իր առաջադրվելու հնարավորության վերաբերյալ խորհրդակցություններ չի անցկացրել: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ոչ Պուտինի, ոչ էլ նախագահի աշխատակազմի հետ Քսենիան այդ որոշումը չի համաձայնեցրել», - ասել է նա:

«Դոժդ» հեռուստաալիքի եթերում Սոբչակը պատմել է, որ վերջերս հանդիպել է Պուտինի հետ, երբ իր հոր՝ Անատոլի Սոբչակի մասին ֆիլմի համար նախագահի հետ հարցազրույց է ունեցել:

Նա նշել է, որ այդ ժամանակ արդեն ընդունել է նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին որոշումը, ինչի մասին տեղեկացրել է Պուտինին:

Սոբչակի խոսքով՝ Պուտինն ասել է, որ յուրաքանչյուրն իրավունք ունի որոշումներ ընդունել եւ դրանց ահմար պատասխանատվություն կրել:

 Պատասոխանելով նույն հյեռուստաալիքի հարցին՝ Պեսկովը հոկտեմբերի 18-ին նշել է, որ Սոբչակը հաջողության հասնելու հնարավորություն կունենա, եթե իր աշխատանքում հենվի մարդկանց կամքի արտահայտման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ