News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում աճեցված հնդկաձավարը կհայտնվի տեղական դպրոցների բուֆետների սեղաններին: NEWS.am-ի թղթակցին ENPARD նախագծի համակարգող Սերգեյ Մաթեւոսյանը պատմել է, որ Հայաստանի համար նոր արտադրանքը հաղթել է Հայաստանի դպրոցների սնունդի ծրագրի համար տենդերում:

Ծրագրի հեղինակը Համաշխարհային պարենային ծրագիրն է (WFP) ՝ ՌԴ կառավարության ֆինանսական աջակցությամբ:

(2015-ին կառավարությունը Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի ծրագիրն իր վրա վերցրեց: Տավուշի մարզը 2018-ի սեպտեմբերին կփոխանցվի, իսկ Շիրակի մարզը՝ մեկ տարի հետո):

Հայաստանում հնդկաձավար անգամ խորհրդային տարիներին չեն աճեցրել: Այն ցանելու համար օգնեց ԵՄ ENPARD ծրագիրը (Եվրոպական գործընկերության գյուղի եւ գյուղական տնտեսության զարգացման ծրագիրը):

Ցանքի եւ մշակման ուսուցման համար Ռուսաստանից մասնագետներ են հրավիրվել: Հնդկաձավարի փաթեթավորումը նույնպես այստեղ է իրականացվում: Այդ նպատակով փաթեթավորման երկու արտադրամաս են բացել(այստեղ Ուկրաինայից եկած մասնագետներն են օգնել): Կոոպերատիվի իրավունքով արտադրամսերի սեփականատերեը հենց ֆերմերներն են:

Հնդկաձավարը վաճառվում է ինչպես բոված այնպես էլ չբոված տարբերակներով ( այս տարբերակը վաճառվում է անգամ Հալեպի սփյուռքի հայերի խանութներում): Ֆերմերները հմտացել են նաեւ հնդկաձավարի ալյուր աղալ, որը մի քանի հացի փռերին են տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ