News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության վերսկսման լուրջ վտանգ կա եւ դա հղի է հումանիտար աղետով: Այս մասին հոկտեմբերի 18-ին Հելսինկյան կոմիտեի կողմից կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղարաբաղի հարցով անկախ փորձագետ Մագդալենա Գրոնոն:

Նրա խոսքով՝ բռնկումը վտանգավոր է հնարավոր հետեւանքների եւ տարածաշրջանի երկրների մասնակցության պատճառով:

Նախ եւ առաջ դա Թուրքիային է վերաբերում: Սակայն հնարավոր առճակատումը կազդի նաեւ Իրանի եւ Վրաստանի վրա: Վրաստանի վրա հիմնականում կազդի երկրում ապրող էթնիկ հայերի եւ ադրբեջանցիների պատճառով:

Նա բացատրել է, որ հակամարտությունը տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների բախում է իրենից ներկայացնում:

«Կողմերի միջեւ չկա վստահություն, բանակցային գործընթացում էլ քիչ է վստահությունը», - ասել է նա՝ նշելով, որ կողմերը հեռու են փոխզիջումից:

Փորձագետը կարծում է, որ շփման բացակայությունը ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական մակարդակում, շատ վտանգավոր է:

Իր խոսքում Մագդալենա Գրոն նշել է, որ այս շաբաթ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Նրա կարծիքով՝ սա գերազանց է, սակայն պարզ չէ՝ կլինեն արդյոք որեւէ փոփոխություններ:

«Եթե վերսկսված գործըթացը չօգնի խնդիրների լուծմանը, մենք կբախվեն այն փուլին, երբ էսկալացիայի իրական վտանգ կա», - հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ