News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բերլուսկոնին առաջարկել է ինքնավարության հանրաքվե անցկացնել Իտալիայի բոլոր շրջաններում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Rai News 24 հեռուստաալիքին:

«Մենք ցանկանում ենք, որ Իտալիայի բոլոր շրջանները կենտրոնական կառավարությունից պահանջեն, որպեսզի որոշ լիազորություններ անցնեն տարածաշրջանային իշխանություններին», - ասել է Բերլուսկոնին:

Ընդ որում, նա չի նշել, թե արդյոք իր հայրենի Միլանում կմասնակցի ընտրություններին:

 «Ես պետք է խորհրդակցեմ իմ փաստաբանների հետ՝ ունեմ արդյոք ես քվեարկելու իրավունք», - ասել է նախկին վարչապետը՝ բացատրելով, որ այժմ գրանցված է Հռոմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ