News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չնայած ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ լարված հարաբերություններին՝ Ղարաբաղյան հակամարտությունն այն ոլորտներից մեկն է, որտեղ մենք սերտորեն համագործակցել ենք Մոսկվայի հետ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԱՄՆ-ում Հելսինկյան հանձնաժողովի կողմից կազմակերպված ճեպազրույցում:

«Ես կասեի, որ դա այն հարցերից մեկն է, որտեղ մենք իսկապես համագործակցում ենք», - ասել է Ուորլիքը` հավելելով, որ Ռուսաստանը հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Նրա կարծիքը կիսել է նախկին համանախագահ Քերի Կավանոն, ով նշել է, որ Ռուսաստանն այս գործընթացում ամեն ջանք գործադրել եւ ամեն ինչ արել է:

«Ռուսաստանը կենտրոնական խաղացող էր 2016 թ. ապրիլին: Ես կասկածում եմ, որ Ռուսաստանը միշտ էլ կենտրոնական խաղացող է լինելու», - ասել է դիվանագետը:

Սակայն, Կավանոն համոզված է, որ Ռուսաստանը չի կարող ինքնուրույն լուծել խնդիրը, եւ, իհարկե, Մոսկվան շահագրգռված չէ հետագա էսկալացիայով:

Ինչ վերաբերում է այդ գործընթացին ԱՄՆ-ի մասնակցությանը, Ջեյմս Ուորլիքը հիշատակել է այդ գործընթացում նախկին պետքարտուղար Ջոն Քերիի անձնական ներգրավվածությունը:

«Այս վարչակազմն ունի նոր համանախագահ: Հուսով եմ, որ այն ներգրավված կլինի հակամարտության լուծմանը», - ավելացրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ