News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով Բրյուսել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։

Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց արդեն մոտ չորս տարի Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի շուրջ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ գործող համաձայնագրերի հաջող իրականացման կապակցությամբ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարեւորեց ԵՄ անդամ երկրների կողմից Երեւանում հիմնադրած վիզային կենտրոնների աշխատանքների բարելավումը։

Հայաստանի արտգործնախարարն ու Եվրամիության հանձնակատարը քննարկեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությանն առնչվող հարցեր։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստման շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ