News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի Պեկինում խիտ մառախուղի եւ վատ տեսանելիության պատճառով վտանգի նարնջե մակարդակ է հայտարարվել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Չինաստանի մայրաքաղաքի  օդերեւութաբանական վարչության կայքում:

Նախազգուշացումը կգործի հինգշաբթի ամբողջ առավոտ, որի գործողության ժամկետը կարող է երկարացվել:

Նշվում է, որ քաղաքի որոշ շրջաններում տեսանելիությունը կկրճատվի մինչեւ 200 մետր: Քաղաքային իշխանությունները բնակիչներին կոչ են արել ճանապարհներին ուշադիր լինել: Օդանավակայաններին, երկաթուղուն, ավտո, լաստանավային եւ այլ փոխադրամիջոցների ծառայություններին հանձնարարվել է անվտանգության միջոցառումներն ուժեղացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ