News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Փհենյանը Վաշինգտոնին «ամենաանսպասելի» պահին «աներեւակայելի» հարվածով է սպառնացել՝ կապված «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի գլխավորությամբ Կորեական թերակղզու ջրատարածքում անցկացվող հարավկորեական եւ ամերիկյան ՌԾՈւ-ի զորավարժությունների հետ: Այս մասին հինգշաբթի հայտնել է «Ռենհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության հայտարարությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեայի ափերին է մոտեցրել իր «գլխավոր թիրախները»: «Ամենավատն այն է, որ ԱՄՆ-ն մեր քթի տակ է բերել թիրախներ, որոնք մենք գլխավոր ենք համարել: ԱՄՆ-ն պետք է իմանա, որ անսպասելի պահին կբախվի աներեւակայելի հարվածի հետ»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ