News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել է հայտնի գործարար, «Անատոլիայի մշակույթ» ՀԿ-ի նախագահ Օսման Քավալան։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Օսման Քավալային ձերբակալելուց հետո ոստիկանները նրա գրասենյակում խուզարկություն են իրականացրել եւ առգրավել նրա համակարգիչը։

Ոստիկանությունը չի հայտնել Օսման Քավալային ձերբակալելու պատճառի մասին՝ շեշտելով, թե գաղտնի հետաքննության շրջանակներում է այն։

Օսման Քավալան Թուրքիայում հայտնի է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ։

Օսման Քավալան ծնվել է Ֆրանսիայում, սակայն սովորել է Ստամբուլի Ռոբեր քոլեջում։ Հոր մահից հետո ստանձնել է «Քավալա» հոլդինգի նախագահի պարտականությունները։

Թուրքիայի հայտնի իրավապաշտպաններից է։ Նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովներից է։ Նրա կողմից կազմակերպվել են հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ Թուրքիայում։ Քավալան բազմաթիվ անգամ եղել է Հայաստանում։

Ստամբուլում նրան պատկանող հրատարակչությունում տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրան պատկանող «Ջեզաիր» ռեստորանում կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ ու սգո միջոցառումներ։

Նրա հիմնադրած «Անատոլիայի մշակույթ» (Anadolu kultur) ՀԿ-ն ֆինանսավորում է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մշակույթի եւ իրավունքների հետ կապված բազմաթիվ նախագծեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ