News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում 5 տարվա համատեղ կյանքից հետո կինը որոշել է ամուսնուց բաժանվել շատ տարօրինակ պատճառով։

Xəzər TV–ի փոխանցմամբ կինը դիմել է փաստաբանին եւ ապահարզանի դիմում գրել՝ ասելով, թե ամուսնու մեքենայի պետհամարանիշի տառերը չեն համընկնում իր անվան առաջին տառերին, ինչպես  ինքն էր այդպես ցանկացել։

Կինը ամուսնուն խնդրել էր, որ նա իրենց անվան տառերով պետհամարանիշ վերցնի։ Սակայն պարզվում է, որ նոր համարանիշի մեկ տառը ամուսնու անվան առաջին տառն է, իսկ երկրորդը չի համապատասխանում կնոջ անվան առաջին տառին։ Կինը դրանից խանդի տեսարան էր սարքել եւ դիմել դատարան։

Թեպետ տղամարդը դատարանում համաձայնել էր փոխել համարանիշը ցանկացած այլ համարանիշով, սակայն 25-ամյա կինը մնացել էր անդրդվելի։

Ամուսնական զույգը փոքր երեխա ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ