News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան Օվալե աշխատասենյակում տեղադրված կարմիր կոճակն օգտագործել է թեյ պատվիրելու համար: Այս մասին հայտնել է միլիարդատեր, Virgin Group կորպորացիայի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը, հայտնում է The Washington Examiner-ը:

«Ես ուշադրություն դարձրեցի նրա սեղանի կարմիր կոճակին: Օբաման իմ հայացքը նկատեց եւ ասաց, որ նախկինում այսպիսի կոճակներն օգտագործվել են արտակարգ իրավիճակներում, իսկ հիմա ես դրա միջոցով թեյ եմ պատվիրում»,- նշել է Բրենսոնը:

Պարբերականը հիշեցնում է, որ 2017-ի ապրիլին ամերիկացի լրագրողները պարզել են, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կարմիր կոճակը սեղմում է, երբ ուզում է Կոլա խմել:

«Կարմիր կոճակ» է կոչվում այն համակարգը, որն իբր միջուկային տերությունների առաջնորդներին թույլ է տալիս արձակել միջմայրցամաքային հրթիռները: Իրականում Սպիտակ տան ղեկավարի կողքին է մշտապես գտնվում սպա, որը պահպանում է, այսպես ասած, միջուկային փոքրիկ ճամպրուկը, որի մեջ վարկային քարտի չափով քարտի վրա տպագրված են հրթիռայի միջուկային հարված հասցնելու «Ոսկե գաղտնագիրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ