News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփը պատմել է, որ երիտասարդ տարիներին պանկ ենթամշակույթի ներկայացուցիչ է եղել, սիրել է Nirvana խումբը եւ անգամ մազերը կապույտ էր ներկել, հայտնում է New York ամսագիրը։

Թերթի աշխատակիցներն ավելի վաղ ծանոթացել էին Թրամփի առաջին կնոջ՝ Իվանա Թրամփի հրատարակած հուշերին։ Ծագումով չեխ Իվանա Թրամփը (օրիորդաց ազգանունը՝ Զելնիչկովա) Իվանկա Թրամփի մայրն է։ Այդ գրքում Իվանկա Թրամփի հեղինակած տեքստից մի դրվագ է մեջբերվում։

Իվանկա Թրամփը գրում է, որ 1990-ական թթ. իր մոտ «պանկ փուլ» էր, որի ժամանակ ինքը Nirvana–ի մոլի երկրպագու էր։ «Մի անգամ դպրոցից հետո ես մազերս կապույտ ներկեցի։ Մայրս առանձնապես գոհ չէր այդ որոշումից։ Այդ երեկո նա ստիպեց ինձ նորից շիկահեր դառնալ եւ ներկել մազերս»,–հավելել է Իվանկա Թրամփը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ