News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայից, Նիդեռլանդներից եւ Մեծ Բրիտանիայից հետազոտողների խումբը Գերմանիայի ամբողջ տարածքում թեւավոր միջատների քանակի երեք քառորդով կրճատում է գրանցել: Սա Երկրագնդի վրա կյանքի համար լուրջ վտանգ է ներկայացնում՝ հաշվի առնելով այն կարեւոր դերը, որ միջատները կատարում են սննդային շղթայում եւ բույսերի փոշոտման մեջ, նշված է Plos One-ում հրապարակված հոդվածում:

1989 թվականից Գերմանիայի 63 շրջաններում միջատաբանները հավաքել են միջատների ավելի քան 1,5 հազար փորձանմուշ: Պարզվել է, որ որսած միջատների ընդհանուր քաշը 27 տարում նվազել է 76 տոկոսով: Գիտնականները հայտարարում են, որ չնայած չափումները կատարվել են Գերմանիայի արգելոցներում, այս տվյալները համապատասխանում են բոլոր շրջաններին, որտեղ զարգացած է գյուղատնտեսությունը:

Հետազոտողները չեն պարզել միջատների թվաքանակի նման կտրուկ անկման պատճառը, սակայն ենթադրում են, որ առավել հավանական գործոններից են մարդու կողմից նրանց բնակության բնական միջավայրերի ոչնչացումը, պեստիցիդների օգտագործումը եւ գլոբալ տաքացումը:

«Միջատները Երկրագնդի կենսաձեւերի մոտ երկու երրորդն են կազմում, եւ հիմա մենք նման սարսափելի անկում ենք նկատում: Թվում է՝ մարդկությունը երկրի ահռելի հատվածները ոչ պիտանի է դարձնում կենսաձեւերի մեծ մասի համար եւ ներկայումս գտնվում է էկոլոգիական Արմագեդոնի ճանապարհին: Եթե միջատներն ահետանան, ապա ամեն ինչ կփլուզվի»,- նշել է հետազոտությանը մասնակցած Սասեքսի համալսարանի պրոֆեսոր Դեյվ Գուլսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ