News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին, ԱՀ գյուղնախարար Ժիրայր Միրզոյանի եւ Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանի ուղեկցությամբ եւ Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների, գյուղատնտեսության պատասխանատուների եւ խոշոր հողագործների մասնակցությամբ, Բերձորում հրավիրել է խորհրդակցություն՝ գյուղատնտեսական եւ շրջանի զարգացման հետ կապված մի շարք այլ թեմաների շուրջ:

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը զեկույցով հանդես է եկել շրջանի գյուղատնտեսության բաժնի պատասխանատուն: Վերջինս նշել է, որ, վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ, ձեւավորվել է շտաբ, որպեսզի կազմակերպված ձեւով ժամանակին հասցնեն աշնանացանի բոլոր աշխատանքները: Անդրադառնալով անցնող տարվա ցուցանիշներին՝ զեկուցողը շեշտադրել է, որ Քաշաթաղի շրջանը շարունակում է հանրապետությունում պահպանել գյուղատնտեսության համախառն բերքի արտադրության առումով առաջատարի դիրքը: Ցանված 20,207 հեկտարից հնձվել է 20,052 հեկտարը, որից ստացված համախառն բերքը կազմել է 55,817 տոննա:

Ա. Հարությունյանը բավարար է գնահատել ներկայացված արդյունքները եւ նշել, որ, հաշվի առնելով շրջանում առկա գյուղատնտեսական մեծ ներուժը, անելիքները դեռեւս շատ են: «Քաշաթաղի շրջանում պետական միջոցներով շուտով երկու փորձնական ծրագիր կսկսենք: Առաջինը հարավային եւ հյուսիսային թեւերում կաթի մթերման ժամանակակից կետերի բացումն է, որոնք լրացուցիչ կնպաստեն շրջանում անասնապահության զարգացմանը: Երկրորդը՝ հատկապես հյուսիսային թեւում, որտեղ առկա է տարբեր տեսակի պտուղների իրացման խնդիրը, կտրամադրվեն չրերի պատրաստման սարքավորումներ: Այնուհետեւ պատրաստված ողջ ապրանքատեսականին պետական աջակցությամբ կգնվի»,- ասել է պետնախարարը եւ հավելել, որ նախատեսվում է նաեւ սառնարանային ժամանակակից տնտեսությունների ստեղծում, որտեղ բնակիչները հնարավորություն կունենան պահել իրենց բերքը եւ ձմեռային սեզոնին ավելի թանկ գնով շուկա հանել:

Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը անդրադարձել է նաեւ հայրենադարձության խնդրին: Նա նշել է, որ կառավարությունը նախատեսում է շրջանում ակտիվացնել հայրենադարձության ծրագիրը, եւ շրջվարչակազմի ղեկավարին հանձնարարել է գույքագրել շրջանի ամբողջ այն բնակֆոնդը, որը հնարավոր է վերակառուցել: Ա. Հարությունյանը նշել է նաեւ, որ հայրենադարձության խթանման համար շրջանի տարբեր համայնքներում ծրագրվում է հարյուրավոր նոր բնակարաններ կառուցել:

Խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաեւ ներկաներին հուզող հարցերին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ