News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հին դպրոցի շենքի տեղում Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով բազմաբնակարան 2 շենք է կառուցվում:

«Արցախպրեսի» փոխանցմամբ, թաղամասի շինարարությունն իրականացնող «Ռաֆո» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Ալավերդյանն ասել է, որ շինարարության առաջին փուլն արդեն սկսվել է:

«Կատարվում է հին դպրոցի քանդման, տարածքի հարթեցման աշխատանքները, որից հետո սկսելու ենք հիմքերի կառուցումը: Նախագծով նախատեսված է կառուցել քառահարկ 2 շենք՝ 3 եւ 4 սենյականոց 32 բնակարանով. նախատեսված է նաեւ նկուղային հարկ: Նոր թաղամասը կունենա կահավորված ու լուսավոր բակ, խաղահրապարակ, զբոսայգի, կանաչ գոտի եւ ավտոկայանատեղի»,- տեղեկացրել է Կ. Ալավերդյանը:

Բնակարանները նախատեսված են տրամադրել հիփոթեքային վարկավորմամբ:

Ըստ ացբյուրի,  Կարմիր շուկան Արցախի ամենախոշոր ու արագ զարգացող համայնքներից է: Վերջին տարիներին համայնքում կառուցվել եւ շահագործման են հանձնվել համայնքային կենտրոն` կից մշակութային ակումբով եւ երկհարկանի դպրոց` Կ. Շուկայի եւ հարեւան Թաղավարդ համայնքների երեխաների համար: Համայնքն ապահովված է նաեւ խմելու մշտական ջրով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ