News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ներկա է գտնվել Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) եւ ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) համատեղ կազմակերպած միջազգային աշխատաժողովի բացմանը: Այն անցկացվում է «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» խորագրի ներքո:

ՀՀ կառավարության անունից ողջունելով ներկաներին՝ վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին նախաձեռնության համար, ինչպես նաեւ հյուրերին՝ Հայաստան այցելելու, իրենց փորձը եւ գիտելիքները Հայաստանի մասնագետների հետ կիսելու պատրաստակամության համար: «Փաստ է, որ գիտությունն ու տնտեսությունն ամուր կապված են միմյանց եւ պետք է մեկը մյուսի շարժիչ ուժը հանդիսանան: 21-րդ դարում դրանց նպաստող պարտադիր պայման է պրոցեսների գլոբալիզացիան եւ կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառումը:

Կարծում եմ՝ FAST-ն իր գործընկերների հետ միասին կարող է ստանձնել ինտեգրատորի դեր՝ ապահովելով գիտության եւ տեխնոլոգիաների աշխարհի լավագույն կենտրոնների կապը մեր մասնագետների հետ:

Այսօրվա աշխարհն անցնում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության փուլով: Բեկումնային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, ամպային լուծումները, վերականգնվող էներգիայի ստացման նորագույն մեթոդներն առանցքային տեղ են զբաղեցնում աշխարհն առաջ մղելու գործընթացում: Համոզված եմ, որ կհաջողեն այն երկրները, ովքեր կկարողանան արագ ադապտացվել նոր իրավիճակին եւ կլինեն նորարարություններ ստեղծող եւ առաջարկող:

Իրականում այսօր աշխարհում մենք չափազանց լավ հնարավորություն ունենք՝ թափ հաղորդելու մեր զարգացմանը: Այս ճանապարհին մեզ համար շատ կարեւոր է անհրաժեշտ էկոհամակարգի, ինովացիոն կամպուսների ստեղծումն ամբողջ երկրով մեկ՝ ժամանակակից, տեխնոլոգիական եւ գիտելիքահեն զարգացում ապահովելու համար: Պետությունը պատրաստ է աջակցել այս գործընթացին իր ողջ ներուժով:

Մեզ բոլորիս՝ կառավարությանը, սփյուռքի եւ Հայաստանի այն անհատներին, ովքեր միավորված են, մասնավորապես, FAST-ում, առաջ է մղում մեկ շարժիչ ուժ. մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում: Մեզ միավորում է հավատը, որ դա հնարավոր է, եւ դա շատ կոնկրետ աշխատանք է, որը պետք է միասին հետեւողականորեն իրականացնել», - իր ելույթում նշել է վարչապետ Կարապետյանը՝ համաժողովի մասնակիցներին եւ կազմակերպիչներին մաղթելով լավ տրամադրություն եւ արդյունավետ աշխատանք:

FAST-ի եւ NSF-ի կողմից կազմակերպված աշխատաժողովին մասնակցում է տվյալագիտությամբ (Data Science) եւ հարակից գիտական ճյուղերով զբաղվող ավելի քան 200 հետազոտող: Աշխատաժողովի նպատակն է՝ խթանել երիտասարդ հետազոտողների եւ նշված ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետների միջեւ համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ