News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրինագծի վերաբերյալ Փաստաբանների պալատը որեւէ առարկություն, դիտողություն կամ առաջարկ չի ունեցել, երբ Պալատին ուղարկվել է օրենքի նախագիծը: 

Ի պատասխան NEWS.am-ի պաշտոնական հարցման, թե նախագծին դեմ արտահայտվող Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ժամանակին դիտողություններ կամ առաջարկներ ունեցել է, Արդարադատության նախարարությունը ներկայացրել է Ա. Զոհրաբյանի ստորագրությամբ փաստաթուղթ, որում մասնավորապես ասվում է. «Հարգելի տիկին Հովհաննիսյան, ի պատասխան Ձեր 09.11.2016թ. գրության հայտնում ենք, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի» մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Փաստաբանների պալատն առաջարկություններ չունի»:

Նշենք, որ օրենքի նախագիծն ավելի վաղ ուղարկվել էր բոլոր շահագրգիռ կողմերին, նրանցից առաջարկություններ կամ դիտողություններ ստանալու նպատակով: Հիշեցնենք, որ այս օրինագծի վերաբերյալ Փաստաբանների պալատի նախագահը վերջին օրերի հանրային քննարկման փուլում արտահայտել է բացասական դիրքորոշում:

Տպել
Ամենաշատ