News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին ընդունեց «Էլիտալիանա» (ELITALIANA) ընկերության ներկայացուցիչներին՝ գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Ջիուլիվիի գլխավորությամբ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը, ողջունելով իտալացի գործարարների այցը Հայաստան, հույս հայտնեց, որ արդյունավետ համագործակցություն կձեւավորվի։

«Էլիտալիանա» ընկերության մասնագետները նախարարին ներկայացրին ընկերության գործունեության շրջանակները։ Նշվեց, որ այն ավելի քան 50 տարվա պատմություն ունի։

Սկզբնական շրջանում գործունեություն են ծավալել տարբեր բնագավառներում, իսկ 1980-ական թվականներից սկսած՝  մասնագիտացել են տրանսպորտային միջոցների արտադրության ոլորտում: Ընդգծվեց արտադրված տեխնիկայի բարձր որակը, որը հաստատված է համապատասխան հավաստագրերով։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին իտալական տրանսպորտային տեխնիկան Հայաստանում շահագործելու հնարավորությունները։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու կողմերի  մասնագետների մասնակցությամբ մշակել հնարավոր համագործակցության ծրագիր եւ այն առավել մանրակրկիտ քննարկել  հաջորդ հանդիպման ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ