News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հոկտեմբերի 18-ին, Գյումրիում կազմակերպել էր սպանդանոցային կարողությունների զարգացման թեմայով քննարկում:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են Շիրակի մարզպետի, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների, ՍԱՊԾ-ի եւ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի պատասխանատուների մասնակցությամբ:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը ծրագրի մասնակիցներին ներկայացրել է գործունեության այս տեսակի համար անհրաժեշտ օրենսդրական բոլոր պահանջները, այդ թվում եւ՝ անասնաբուժության ոլորտում առաջարկվող օրենսդրական փոփոխությունները:

Քննարկման ընթացքում ԱԺ հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը եւ պատգամավորները բարձրացրել են սպանդանոցների քանակին ու բախշվածությանը վերաբերող հարցեր, ստացել թե ոլորտի պատասխանատուների, թե սպանդանոցների կառուցման համար արդեն դիմած կամ որոշակի ներդրումներ կատարած տնտեսվարողերների պարզաբանումները:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը հիմնավորել է սպանդանոցային մորթի անցնելու անհրաժեշտությունը՝ սպառողներին անվտանգ միս-մսամթերքով ապահովելու համար, միաժամանակ՝ կարեւորել կառավարության կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները արտահանումը խթանելու տեսանկյունից:  Կառավարության ծրագրից բխող՝ պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ժամանակացույցով սպանդանոցային մորթի անցումն ապահովելու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եւ Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոն հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը նոր հնարավորություն ու խթան է այն տնտեսվարողների համար, ովքեր հետաքրքրված են այս ոլորտում գործարարությամբ զբաղվելու հարցում: Այս նախաձեռնությունը նաեւ կապահովի ողջ հանրապետությունը սպանդանոցային ցանցով՝ էականորեն բարելավելով սննդամթերքի անվտանգության պայմանները: Ծրագրի շրջանակներում տնտեսվարողներին տրամադրվում է աջակցության ամբողջական փաթեթ՝ անհատույց պետական տարածք, ֆինանսական աջակցություն, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ եւ անհատական խորհրդատվություն:  ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Լեւոն Մնացականյանը մանրամասնել է ծրագրին մասնակցության պայմաններն ու արդեն ունեցած արդյունքները: Դասընթացին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 45 շահառու, որոնցից 19-ն են ընտրվել եւ մասնակցել ծրագրին: Նրանցից 9-ը նախատեսել են սպանդանոցներ կառուցել պետական աջակցությամբ տրամադրված տարածքներում (պետական աջակցությամբ տրամադրվում է տարածք 14-ի համար), մասնավորապես՝ 3 սպանդանոց Շիրակի մարզում, 2-ական սպանդանոց՝ Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում: Ծրագրվում է սպանդանոցներ կառուցել նաեւ Սյունիքում, Վայոց Ձորում, Արարատում, Արմավիրում եւ այլն:

Դրանցից 3-ում՝ Թալինում, Աշոցքում եւ Վաղաշենում, արդեն շինարարություն է իրականացվում: Մնացած 10 շահառուները նախընտրել են սպանդանոցներ կառուցել սեփական միջոցներով ձեռք բերված տարածքներում: Սա միայն ծրագրի առաջին փուլով: Միաժամանակ, այս ծրագրից դուրս, սպանդանոց կառուցելու կամ սպանդանոցային կարողություններն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել եւս 4 սպանդանոցների ներկայացուցիչներ՝ Շիրակում, Արմավիրում, Արարատում եւ Կոտայքում: ՍԱՊԾ սննդի շղթայի օպերատորների բազայում այսօր գրանցված է 16 սպանդանոց, որոնցից ներկայումս գործում են 8-ը. մյուս 8-ը պատրաստակամություն են հայտնել օրենսդրական փոփոխություններից հետո եւ պահանջարկի առկայության պարագայում գործել ողջ կարողությամբ: Արդյունքում, մինչեւ սպանդանոցային պարտադիր մորթի նորմը հանրապետության ողջ տարածքում կիրարկելը, ամբողջությամբ կգործի նվազագույնը 39 սպանդանոց: Ըստ պահանջարկի՝ ՓՄՁ-ի հետ իրականացված պետական աջակցության ծրագիրը կշարունակվի երկրորդ փուլով:

Իրացվող մսի ծավալների ու գործող սպանդանոցների հզորությունների, սփռվածության վերաբերյալ Ծառայության կատարած վերլուծությունը վկայում է, որ այսօր հանրապետությունում կա լրացուցիչ 40-70 սպանդանոցի պահանջարկ՝ կախված տիպային հզորությունից: Գնահատվել է նաեւ նոր սպանդանոցներ ստեղծելու անհրաժեշտությունն ըստ մարզերի՝ հիմք ընդունելով ինչպես մարզում առկա գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, այնպես էլ տվյալ տարածաշրջանի հեռավորությունն արդեն առկա սպանդանոցներից եւ մեծ բնակավայրերից: Հաշվարկի մեջ հաշվի է առնվել նաեւ միջին օրական մորթը տվյալ տարածքում:

Հիշեցնենք, որ կառավարության ծրագրով 2017 թվականի մայիսի մեկից սկսած, փուլային տարբերակով անցում է կատարվում սպանդանոցային պարտադիր մորթի` զուգահեռաբար ձեռնարկելով սպանդանոցների հզորություններն աստիճանաբար ավելացնելու քայլեր:

Հավելենք, որ սեպտեմբերի 1-ից սկսած՝ առաջին փուլում դեռեւս պետական գնումների շրջանակում, սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի սննդամթեքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող փոխադրամիջոցներով, ինչը տարածվում է նաեւ սպանդանոցային ծագման մսի վրա: ՍԱՊԾ մեկ այլ նախաձեռնությամբ եւ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի ու «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՓԲԸ-ի հետ համագործակցության արդյունքում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) միջոցով հնարավորություն է ընձեռնվում ձեռք բերել սննդամթերք տեղափոխող մասնագիտացված տրանսպորտային միջոցներ՝ առավել բարենպաստ եւ մատչելի պայմաններով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ