News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չինաստանում սկսվել է երկրի Կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարի աշխատանքային երկրորդ օրը:

Առաջին օրվա ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նշել է, որ համագումարի հիմնական թեման է նպատակին հավատարիմ մնալը եւ «նոր դարաշրջանում չինական յուրահատկությամբ սոցիալիզմի մեծ հաղթանակը, չին ազգի մեծ վերածննդի մասին չինական երազանքի իրականացման համար անդուլ պայքարը»:

Սի Ցզինպինն իր ելույթում անդրադարձել է Չինաստանի ԿԿ-ի պատմական առաքելության, չինական բանակի հզորացման, արդիականացված սոցիալիստական պետության բազմակողմանի կառուցման նոր մոտեցման եւ այլ թեմաների:

Համագումարի աշխատանքին մասնակցում է 2354 մարդ՝ ներառյալ 2280 պատվիրակ եւ 74 հատուկ հրավիրյալ:

Համագումարի բացման արարողությունը լուսաբանել են չինացի եւ արտասահմանյան ավելի քան 3000 լրագրողներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ