News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում մեկնարկել են «Հին Երեւան» նախագծի իրականացման աշխատանքները Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի եւ Արամի փողոցներին հարող տարածքում։ Այս մասին հոկտեմբերի 19-ին լրագրողներին հայտնել է նախագծի ճարտարապետ Լեւոն Վարդանյանը։

Ընդ որում, նա նշել է, որ այդ նախագծի իրականացման ճանապարհին շինարարները տարբեր խոչընդոտների են բախվում։

«Աշխատանքներն ընթանում են։ Տեմպը նորմալ է։ Այս նախագծի իրականացումը կառավարության հսկողության տակ է գտնվում։ Այն  ներկայացվել է վարչապետին, բոլոր  կարգադրությունները տրվել են»,– ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ այս պահին վերականգնվում է 3 շենք։

Սակայն նա միանշանակ նշեց, որ կան խոչընդոտներ։ «Սա Երեւանի միակ տարածքն է, որտեղ իրականացումն ընթանում է շատ դանդաղ, քանի որ չկան բնակելի հատվածներ»,– պարզաբանեց Վարդանյանը՝ հավելելով, որ չնայած դրան՝ տարածքի 75 տոկոսն արդեն իրականացվել է։

Ճարտարապետը հայտնեց, որ դրանք հիմնականում կլինեն փոքր սրճարաններ եւ ռեստորաններ։

Մյուս խնդիրը ստորգետնյա ջրերն են։ Այդ խնդրի լուծման համար դրենաժային համակարգեր կտեղադրվեն, որից հետո կսկսվեն բետոնապատման աշխատանքները։

Ճարտարապետի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների ժամանակավոր դադարեցման պատճառն անցյալ տարի այն էր, որ նախագիծն իրականացնող մարդիկ ուղղակի վախեցան այն լուրջ պատասխանատվությունից, որը կարող էր դրվել նրանց ուսերին։

«Որովհետեւ սա պարզ նախագիծ չէ, այն շատ բարդ է։ Բարդ է եւ՛ ֆինանսական, եւ՛ իրականացման պլանում»,– ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ ներդրողները նոր խթան տվեցին այս նախագծի իրականացմանը։

Ճարտարապետը կարծում է, որ կան 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի 14 հուշարձան շինություն, որոնք առանց այս ծրագրի ուղղակի ժամանակի ընթացքում  կվերանային։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ