News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական պետությունները չեն պաշտպանի Կատալոնիայի անկախությունը։ Այս մասին «Կոպե» ռադիոկայանին ասել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Նրա խոսքով՝ կատալոնական ճգնաժամը Պիրենեյան թագավորության ներքին գործն է։ «Եվրոպան կողմ է երկխոսությանը, կարեւոր է Իսպանիայի իրավական բազայի եւ սահմանադրության շրջանակում լուծում գտնել։ Լավ կլիներ, եթե Կատալոնիայի կառավարությունը անկախություն չհռչակեր, որովհետեւ… Եվրոպայում ոչ ոք չի կարող համաձայնել Կատալոնիայի անկախությանը»,– նշել է Տայանին։

Ինքնավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հինգշաբթի նամակ էր հղել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին, որով սպառնում էր քվեարկություն անցկացնել խորհրդարանում անկախության հռչակման հարցով, եթե Մադրիդը չհամաձայնի երկխոսությանը։ Կառավարությունը, դրան ի պատասխան, հայտարարել էր, որ գործարկում է Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնիշխանությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ