News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նիկոլայ Կարաչենցովը, ում թոքում քաղցկեղային ուռուցք է հայտնաբերվել, իրեն նորմալ է զգում, բժիշկները դեռեւս չեն կողմնորոշվ հետագա բուժման հարցում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է  դերասանի կինը՝ Լյուդմիլա Պորգինան:

«Կոլյան հիմա իրեն նորմալ է զգում, բայց նրա մոտ թոքի քաղցկեղ է հայտնաբերվել, հիմա բժիշկները թերապիա են ընտրում. պետք է պայքարենք, պետք է ապրենք»,- ասել է Պորգինան:

Նշենք, որ Կարաչենցովը նեյրովիրաբուժության բաժանմունքում հոսպիտալացվել է սեպտեմբերի 18-ին: Դերասանի որդին՝ Անդրեյ Կարաչենցովը հայտնել է, որ հայրը հիվանդանոց է տեղափոխվել հերթական զննման համար եւ այնտեղ կմնա մոտ 2 շաբաթ: Ավելի ուշ նրան դուրս էին գրել: Ըստ որում՝ հոկտեմբերի սկզբին Պորգինան ասել է, որ Կարաչենցովի թոքում քաղցկեղ են հայտնաբերել, բժիշկները պետք է տրամադրեին անալիզի արդյունքները:

Դերասան Նիկոլայ Կարաչենցովը 2005 թվականին Մոսկվայում վթարի էր ենթարկվել եւ գլխի ծանր վնասվածք ստացել, որից հետո լիովին չէր վերականգնվել եւ չէր կարողացել իր դերասանական կարիերան շարունակել «Լենկոմի» թատրոնում ու կինեմատոգրաֆում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ