News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեռական բռնությունը, չնայած Հայաստանում տարածված հանցագործություններից է, այնուամենայնիվ այն ավելի քիչ է բարձրաձայնվում։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, «2015–2016թթ. Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն ու դրանց վարույթի առանձնահատկությունները» հետազոտության արդյունքների ներկայացման ժամանակ նշել է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Աղաբեկյանը։

«Խնդիրը այն է, որ սեռական բռնությունը հատկապես Հայաստանում, ընկալվում է որպես «ամոթ»։ Հաճախ սեռական բռնության ենթարկված կանայք եւ անչափահասները դեպքի մասին բարձրաձայնելիս առաջնորդվում են «ինչ կասեն մարդիկ, եթե իմանան» սկզբունքով կամ էլ անչափահասների դեպքում դիտարկում են երեխայի՝ ապագայում ամուսնանալու հնարավորությունները՝ անտեսելով այն, որ սա անձին լուրջ հոգեբանական տրավմա պատճառող բռնարարք է»,-ավելացրեց նա։

Քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ՀԿԳ ավագ քննիչ  Դավիթ Թումասյանը, ներկայացնելով հետազոտության արդյուները, նշեց, որ քրեական օրենսգրքի «Սեռական անձեռնմխելիության եվ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ»  հատկանիշներով  2015 թվականին հարուցվել է 131, իսկ 2016 թվականին 157 քրեական գործ։ Ընդ որում, 131 գործերի 142 տուժողների մեջ 131-ը եղել են իգական սեռի ներկայացուցիչներ, 11-ը արական։ 2016 թ․ 157 գործերով 162 տուժողներից 151-ը եղել են իգական եւ 11-ը արական սեռի ներկայացուցիչներ։ Ավելին, Հայաստանում չենք ունեցել կնոջ կողմից սեռական բռնություն կատարելու դեպք։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ  մարզերի առումով ամենախոցելին Արմավիրի մարզն է։ Այստեղ 2015 թ․ գրանցվել է 22, իսկ 2016 թ, 26 դեպք։

Տաթեւիկ Աղաբեկյանի խոսքով, խնդիր կա դատաբժշկական փորձաքննության առումով, քանի որ եղել են դեպքեր, երբ այդ քննության արդյունքում պատասխան է ստացվել, որ առկա է կնոջ կուսաթաղանթի ամբողջականության խախտում, այն դեպքում,երբ կինը կուսությունից զրկվել է արդեն 10 տարի։ Ավելին, փորձաքննությունն իրականացնում են հիմնականում տղամարդիկ, որոնք երբեմն դեպքի հետ կապված հումորներ են անում, ավելի խորացնելով տուժածի հոգեբանական տրավման, այսինքն առկա է երկրորդային զոհականացում։

Դավիթ Թումասյանը նշեց, որ փորձաքննության ժամանակ օրինակ կուսաթաղանթի ամբողջականության խախտման ուսումնասիրությունը եւս կարեւոր է, քանի որ հատկապես անչափահասների դեպքում, եթե տուժողը, օրինակ, դիմել է 14 տարեկանում սեռական բռնության ենթարկվելու բողոքով, բայց պարզվել է, որ  կուսաթաղանթից զրկվել է 11 տարեկանում, այդ դեպքում 11 տարեկանում նրա հետ սեռական հարաբերությունները համարվում են եւս բռնաբարություն։

Իսկ փորձագետների սեռի հետ կապված, Թումասյանը նշեց, որ գինեկելոգները եւս տղամարդիկ են, ուստի հրաժարվել կանանց ուղարկել տղամարդ գինեկոլոգների մոտ անհեթեթություն է։

Իսկ վերջում Թումասյանի խոսքով, պարտադիր չէ սեռական բռնության տակ հասկանալ բռնությունն անչափահասների նկատմամբ, քանի որ սեռական բռնության կարող են ենթարկվել նաեւ մարմնավաճառները։

Տպել
Ամենաշատ