News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը Մոսկվայում ձերբակալել է հերթական անօրինական տաքսիստին, որին կասկածում են ուղեւորին կողոպտելու մեջ։ Իրավապահ մարմինները հայտնում են, որ կասկածյալը ավելի վաղ կալանավորված հայաստանցի Վահագն Կարապետյանի հայրն է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։

Ավելի վաղ Մոսկվայի Օստանկինոյի դատարանը կալանավորել էր Վահագն Կարապետյանին, որը զբաղվում էր անօրինական ուղեւորափոխադրումներով։ Նրան մեղադրում են ուղեւորներին կողոպտելու մեջ։ Նա կալանքի տակ կմնա մինչեւ նոյեմբերի 30-ը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրան մեղավոր են ճանաչել Մոսկվայի 100 բնակչի թունավորելու մեջ։ Նրա ուղեւորներից մեկը մահացել է։

Վահագնի հայրը անծանոթ մարդուն նստեցրել էր իր մեքենան։ Ուղեւորը ցանկացել էր խմել, եւ վարորդը ջուր էր առաջարկել։ Մի քանի կում խմելուց հետո տղամարդն իրեն վատ էր զգացել եւ ուշագնաց եղել։ Հետո նա արթնացել էր տանը՝ հայտնաբերելով, որ գողացել են իր բջջային հեռախոսն ու 35 հազար ռուբլի։

«Օպերատիվ ծառայության աշխատակիցները ձերբակալել են կասկածյալին, որը 53-ամյա արտասահմանցի է։ Նրա բնակարանի խուզարկության ժամանակ ոստիկաններն առգրավել են 20 բջջային հեռախոս, ավելի քան 190 հոգեմետ դեղահաբ, 98 ձեռքի ժամացույց»,– հայտնել են Մոսկվայի ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ