News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀԱՄԱՍ–ի մասնակցությամբ պաղեստինյան կառավարությունը պետք է միանշանակ ճանաչի Իսրայելի իշխանությունը  եւ հրաժարվի բռնությունից։ Այս մասին միջազգային բանակցությունների ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը։

«ԱՄՆ–ն կրկին հայտարարել է քառյակի (ՌԴ, ԱՄՆ, ՄԱԿ եւ ԵԽ միջազգային միջնորդներից բաղկացած  քառյակ)   սկզբունքներին հավատարիմ մնալու կարեւորության մասին։ Յուրաքանչյուր պաղեստինյան իշխանություն պետք է միանշանակ եւ անմիջապես հայտարարի բռնությունից հրաժարվելու մասին, ինչպես նաեւ ընդունի  Իսրայելի Հանրապետությունը եւ  երկու կողմերի միջեւ եղած նախորդ համաձայնագրերը ու պարտականությունները, վնասազերծել ահաբեկիչներին եւ հաստատել հավատարմությունը խաղաղ բանակցություններին»,–ասվում է Գրինբլաթի հայտարարության մեջ,որը հրապարակվել է Իսրայելում ԱՄՆ դեսպանատան կայքում։

Թրամփի  ներկայացուցիչը ավելացրել է, որ եթե ՀԱՄԱՍ–ը ինչ–որ դեր ունի պաղեստինյան կառավարության մեջ, ապա այն պետք է ընդունի այս հիմնական պահանջները։ Գրինբլատթը  նաեւ նշել է, որ բոլոր կողմերը համաձայն են, որ շատ կարեւոր է, որպեսզի Պաղեստինը կարողանա իր վրա վերցնել Գազայի հատվածում   անվտանգության եւ քաղաքացիական ոլորտների ամբողջական, իրական եւ բացարձակ պատասխանատվությունը»։ 

Անցած շաբաթ Կահիրեում կնքվել է համաձայնագիր՝  Հորդանանի Արեւմտյան ափին իշխող ՖԱԹՀ կազմակերպության եւ Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժումների միջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ