News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր Բրյուսելում՝  Եվրոպայի խորհրդարանի սրահներից մեկում,  Հայ դատի եվրոպական գրասենյակի կողմից կազմակերպված համագումարի բացման նիստին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, իր պատգամը հղելով ներկաներին, խիստ քննադատել է ՄԻԵԴ-ի հապճեպ եւ անարդար մոտեցումը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի գործով։

Նորին Սրբությունը իր ելույթում շեշտել է, որ չնայած Թուրքիայի զորեղությանն ու մի շարք երկրների աշխարհաքաղաքական շահերին, Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացքը շարունակվում է։ «Իսկ ճանաչումը ենթադրում է նաեւ հատուցում։ Ավելին, Թուրքիան լինելով Օսմանյան Կայսրության շարունակողը, չի կարող ուրանալ Հայոց Ցեղասպանությունը եւ անտեսել հատուցումը»,-նշեց նա։

Նա  նաեւ ընդհանուր գծերով ներկայացրեց Թուրքիայի դեմ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացրած հայցը։ Նա հայտնեց, որ մի քանի տարի առաջ նամակ է հղել նախագահ Էրդողանին՝ պահանջելով Սիսի Կաթողիկոսարանի վերադարձը իր իրավատիրոջ՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության իրավասոության ներքո։ Այն բանից հետո, երբ նամակը անպատասխան է մնացել, Կաթողիկսարանը Թուրքիայի Սահմանադրական դատարան է դիմել։ Իսկ վերջինս, անհիմն իրավական հիմնավորումներ ներկայացնելով, մերժել է քննել դատը ՝ ընդառաջելով Թուրքիայի Արդարադատության նախարարության թելադրանքին։ Ուստի, ստիպված են եղել դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Մեծ էր մեր զարմանքը, երբ Եվրոպական դատարանը մերժեց ընդունել մեր դատի քննությունը՝ հակառակ իրավական հանձնախմբի կողմից դիմումներին։ «Ինչպե՞ս եղավ, որ միջազգային իրավագետների եւ եվրոպական դատարանի մասնագետների կողմից պատրաստված 900 էջերից բաղկացած եւ պատմաիրավական լուրջ հիմանավորումներով թղթածրարը մերժվեց անհատ դատավորի կողմից։

Միջազգային դատավարության օրենքների համաձայն, դատավորը պարտավոր է լսել հայցը։ Այդ ինչպե՞ս է եվրոպական դատարանը թելադրում հայցը ուղարկել Թուրքիայի դատարաններ՝ քաջ գիտակցելով, որ հարյուրավոր դատավորներ եւ փաստաբաններ՝ այդ թվում՝ սահմանադրական դատարանի եւ Սիսի Դատի իրավական հանձնախմբին պատկանող,  բանտարկված են։ Մարդու իրավունքների ջատագով Եվրոպական դատարանը ինչու՞ է իրեն հեռացնում արդարությունից եւ ճշմարտությունից՝ մերժելով նույնիսկ մեր դատի ստանձնումը։ Սա ընդվզում է առաջացնում հայ ժողովրդի եւ բոլոր նրանց մոտ, ովքեր հավատում եւ պայքարում են արդարության եւ մարդկանց իրավունքների համար»,- իր վրդովմունքն հայտնեց հայրապետը։

Շարունակելով իր խիստ քննադատությունը, Արամ Ա. Կաթողիկոսը նշեց. «Եվրոպան մարդկային իրավունքների ջերմ հավատացող համայնք է. հետեւաբար, արդարությունը պետք է վեր համարի բոլոր տեսակի աշխարհաքաղաքական նկատառումներից»։ Նորին Սրբությունը կոչ է  արել  վերանայել դատը, ապա շեշտել. «Մեր ժողովուրդը պիտի շարունակի իր պայքարը խնդրի արդարության համար եւ մենք պիտի  հասնենք Սիսի Կաթողիկոսարանի արդար դատին թե՛ թուրքական դատարաններում, թե՛ Եվրոպական դատարանում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (ֆոտո)
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց…
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ֆոտո)
Այս առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես…
Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ…
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Ամենաշատ