News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բոլորս էլ հասկանում ենք, որ ապրում ենք մեծ թափով զարգացող աշխարհում, այն ժամանակներում, երբ  իրականանում է տեխնոլոգիական արդեն 4-րդ հեղափոխությունը, որի արդյունքները մեզ դեռ այնքան էլ հասկանալի չեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում, ԵՊՀ մանկավարժության ամբիոնի 96-ամյակին «Կրթության հիմնահարցերը 21-րդ դարում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի ժամանակ նշել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նա իր խոսքում ասաց, որ այսօրվա գիտաժողովն ընդգրկում է շատ լայն թեմա. «21-րդ դարի կրթության հիմնահարցերը, պահանջներն ու զարգացման ուղիները անսահման մեծ ընդգրկում ունեն: Բոլորս էլ հասկանում ենք, որ ապրում ենք մեծ թափով զարգացող աշխարհում, այն ժամանակներում, երբ  իրականանում է տեխնոլոգիական արդեն 4-րդ հեղափոխությունը, որի արդյունքները մեզ դեռ այնքան էլ հասկանալի չեն:

Մենք ապրում ենք նորարարական փոփոխությունների դարաշրջանում, որտեղ իր ուրույն տեղն ունի նաեւ կրթությունը: 21-րդ դարի կրթությունն այն հիմնաքարն է, որի շնորհիվ յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր երկիր ու յուրաքանչյուր հասարակություն ձգտում է իր տեղը զբաղեցնել 21-րդ դարի բոլոր երկրների ու ազգերի միջեւ: Հայաստանը նույնպես հասկանում է, որ կրթությունն է սահմանում երկրի ապագան:

Կարծում եմ, որ չկա ավելի հետաքրքիր մասնագիտություն, քան մանկավարժությունն է, որովհետև մեր ձեռքում կա գործիք, որն օգնում է ստեղծել ապագայի մարդուն: Նման հանդիպումները նվիրված են բնագավառի հիմնախնդիրներին և դրական են ազդում 21-րդ դարի կրթական դերի ըմբռնման վրա»:

Նշենք, որ Միջազգային գիտաժողովին մասնակցում են կրթական ոլորտի մասնագետներ եւ փորձագետներ Հայաստանից, Նիդերլանդներից, Ավստրիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Վրաստանից: Ներկա էին նաեւ ՀՀ-ում գիտաժողովի մասնակից երկրների դեսպանատների, ՀՀ ԳԱԱ, Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի (DAAD), ինչպես նաեւ հայաստանյան մի շարք բուհերի ներկայացուցիչներ:

Տպել
Ամենաշատ